Մակերիկամների առողջությունը կարող է ազդել մազերի, եղունգների, նույնիսկ քնի որակի վրա: Մակերիկամները պատասխանատու են մի քանի հորմոնի համար, որոնցից են՝ ստերոիդները, ադրենալինը:

Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը նորմալացնում է մակերիկամների աշխատանքը՝ այդպիսով ազատելով շատ խնդիրներից:

Բաղադրիչների համամասնությունը վերցվում է չափաբաժնից և համային նախընտրություններից կախված:

Հրաշագործ միջոց մակերիկամների համար

Բաղադրիչները՝

  • 500 մլ բնական մեղր
  • 30 գ մաղադանոսի չոր տերևներ
  • 200 գ բրազիլական կամ հունական ընկույզ
    100 գ չամիչ
  • 20 գ աղացած կոճապղպեղ

Պատրաստումը՝

1. Մաղադանոսի չոր տերևները և բրազիլական ընկույզը խառնիր բլենդերով:

2. Ավելացրու չամիչը, աղացած կոճապղպեղը և մաքուր մեղր:

3. Լավ խառնիր բոլոր բաղադրիչները և լցրու ապակե տարայի մեջ: Պահիր սառնարանում:

Օգտագործիր 2 ճ/գ այս միջոցից առավոտյան նախաճաշից 15 րոպե առաջ քաղցած վիճակում:

Այս չափաբաժինն ընդունիր շաբաթական 2 կամ 3 անգամ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել