Եվրոպական միությունը դարձել է կրոն, որը թույլ չի տալիս այլամտություն և քննդատություն, սակայն 2017 թվականին իրավիճակը կարող է փոխվել՝ ասել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը գերմանական Կոբլենց քաղաքում Freedom for Europe համաժողովում ելույթի ժամանակ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
 Նա նշել է, որ էլիտաները չեն ցանկանում նման փոփոխություններ։
 «ԵՄ-ն դարձել է կրոն։ Դրանից դուրս մտածել չի կարելի։ Նրանք բացառում են ցանկացած այլ մտքեր, արգելում են ցանկացած քննադատություն իրենց համակարգի դեմ»,-ընդգծել է Լե Պենը։
 «Ես վստահ եմ, որ 2017 թվականը կդառնա տարի, երբ կարթնանա մայրցամաքային Եվրոպան։ Դա արդեն ոչ թե հնարավորության, այլ ժամանակի հարց է»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել