Armenpress-ը գրում է.
 Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հունվարի 21­ին փակել էին Հայաստան­ Վրաստան միջպետական ավտոճանապարհը: «Արմենպրես»­ի հետ զրույցում Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը պարզաբանեց, որ պատճառը Բաղանիսում ընդունված ավանդույթն է, ըստ որի, բաղանիսցի նորակոչիկներին սահման են ճանապարհում գյուղից` դհոլ­զուռնայով: «Ընդունված է, որ նորակոչիկները ծառայության են մեկնում զինկոմիսարիատի մոտից: Քանի որ մեր նորակոչիկները ավանդույթի համաձայն որոշել էին ծառայության մեկնել գյուղից, Նոյեմբերյանի զինկոմիսարիատում համարել են, որ, Նոյեմբերյան քաղաք չներկայանալով, վերջիններս ծառայությունից խուսափել են»,­ասաց նա:
 Համայնքապետը նշեց, որ զինկոմիսարիատից տվյալ նորակոչիկների ծառայության մեկնելու օրը տեղափոխել են հունվարի 26­ին, ինչն էլ առաջացրել էր վերջիններիս դժգոհությունը եւ ճանապարհի փակման պատճառ էր դարձել: «Դա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր բնակիչները սահմանին ապրելով բանակից չեն խուսափում»,­հավելեց Սահակյանը: Միջպետական ավտոճանապարհն արդեն բաց է, իսկ նորակոչիկներին բանակ կճանապարհեն հունվարի 26­ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել