Armenpress-ը գրում է.
 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը մեկնարկելու է հունվարի 23­ին, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ներկայացուցիչները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org­ը: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցող Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության կազմում չեն ընդգրկվել ԵԽԽՎ պատգամավորների, մասնավորապես Լուկա Վոլոնտեի հետ կոռուպցիոն գործարք իրականացնելու մեջ մեղադրվող ադրբեջանցի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովը և Մուսլում Մամմեդովը:
 Ադրբեջանցի պատգամավորների և ԵԽԽՎ պատգամավորների կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ գործը ներկայումս գտնվում է Իտալիայի դատախազության վարույթում: ԵԽԽՎ ձմեռային ստաշրջանի օրակարգում ընդգրկված են Թուրքիայի և Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, սիրիական ճգնաժամի, լրագրողների ճնշման, առցանց ԶԼՄ­ների ազատության, Եվրոպայում մամուլի ազատության վերաբերյալ մի շարք հարցեր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել