Картинки по запросу korsetԲոլորը գիտեն, որ սեղմիրանը թույլ է տալիս աղջիկներին երևալ ավելի նրբագեղ՝ իրանը դարձնելով ավելի բարակ, իսկ կուրծքը՝ ավելի ընդգծված: Այն ստեղծվել է դեռևս միջին դարերում, սակայն թույլ է տալիս ձևավորել հրապուրիչ մարմնաձևեր մեր օրերում ևս: Մի կարծեք, որ սեղմիրանը բաց և ինտիմ հանդերձ է: Հայտնի դիզայներները երկար են աշխատում սեղմիրանի դիզայնի և դեկորի վրա, որպեսզի այն դառնա տոնական հագուստ:

Ընտրենք չափը

Սեղմիրանը զգեստապահարանի կարևոր դետալ է, որի նպատակը մարմնի անկատարությունների ուղղումն է՝ ընդգծելով կանացի բարեմասնությունները: Այդ պատճառով սովորաբար այս հագուստը անհրաժեշտ չափից փոքր են գնում: Օգտագործելով սեղմիրան՝ դուք կարող եք ձեր իրանի տրամագիծը հասցնել 20սմ-ի:

Սեղմիրանի ոճը

Նախ՝ որոշեք, թե ինչի համար է անհրաժեշտ սեղմիրանը: Եթե դուք նախատեսում եք այն կրել որպես ներքնազգեստ մարմնաձևերի ուղղման համար, ապա այն կարող է լինել պարզ և կարված բնական կտորից: Տոնական կերպարի համար ընտրեք ավելի ճոխ սեղմիրան՝ զարդարված փայլերով և ժանյակով:

Ինչպե՞ս և ինչի՞ հետ կրել կորսետ

Եթե դուք չեք պատրաստվում թաքցնել սեղմիրանը շրջապատից, ապա կրեք այն շատ երկար կամ ծնկներին հասնող զգեստի հետ: Կերպարը կլինի շատ կանացի և խորհրդավոր: Վառ գույներով շքեղ զարդարված իրերը տեղին են միջոցառումների, հավաքույթների և ընկերական հանդիպումների ժամանակ կրելու համար: Եթե ուզում եք գրավել ձեր սիրելիի սիրտը, ապա սեղմիրանի հետ ընտրեք նաև բարձր կրունկներ և գուլպաներ: Աքսեսուարները ևս մանրազնին մշակման կարիք ունեն, որպեսզի ստեղծված կերպարը չլինի գռեհիկ: Նույնը վերաբերվում է նաև դիմահարդարմանը. հրաժարվեք վառ գույներից՝ ի շահ բնական երանգների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել