Похожее изображение«Թռիչք կկվի բնի վրայով». Կեն Կիզի

Սա հեղինակի առաջին գիրքն է, որը նա գրել է 27 տարեկանում: Գրքում ներկայացված է ողջամտության և խելագարության սահմանի կոպիտ պատկերը: «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է զգալ մեր ժամանակների զարկերակը, թող Կիզի կարդա»,- գրում էին «Լոս Անջելես թայմ» թերթում: «Ու եթե ամեն ինչ լավ լինի, սա կկարդան նաև հաջորդ դարում»: Եվ, իսկապես, գիրքը դեռևս շարունակում է մնալ արդիական ու սիրելի ամենատարբեր տարիքի ընթերցողների համար: 

Աննա Ֆրանկ. «Փախուստ, օրագիրը նամակներում»
Աննա Ֆրանկը ծնվել է 1929 թվականին։ Նա մահացել է համակենտրոնացման ճամբարում, երբ 15 տարեկան էր։ Նրա օրագիրը, որը վարել է Ամստերդամում ընտանիքի հետ թաքնվելով, հայտնի է դարձել ողջ աշխարհին։ Նման գրքերն արժե անհապաղ ընթերցել, դրանք հիշեցնում են պատմության սարսափազդու էջերի մասին եւ սովորեցնում երբեք չհանձնվել։

Վլադիմիր Նաբոլով. «Լոլիտա»
Գիրքը՝ սկանդալ, գիրք-անկեղծություն։ «Լոլիտա»-ն էմոցիաներ է առաջացնում։ Ոմանք նրանում տեսնում են շոկային պատմություն մեղքերի մասին, իսկ ոմանք էլ առաջին էջից սիրահարվում են նրան։

«Գիշերն անույշ է». Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Սա ամերիկյան գրականության դասական Ֆիցջերալդի հեղինակած անհավանական գեղեցիկ, նուրբ և տաղանդավոր սիրավեպն է: Այստեղ ներկայացված է հրաշալի հոգեբույժ Դիք Դայվերի դեգրադացումը, որը պայմանավորված է ոչ միայն արտաքին անբարենպաստ հանգամանքներով, այլև հերոսի անձի թուլությամբ: Ի դեպ՝ «Գիշերն անույշ է»-ն հեղինակի ամենասիրելի ստեղծագործությունն է եղել:

Նիկոլաս Սպարկս. «Լավագույնն իմ մեջ»
Այն թեթեւ ու լուսավոր է, այդ պատճառով էլ ընթերցումը պարզապես հաճույք է պատճառում։ Նրանում ամեն ինչ բնական է, իրական, այդ պատճառով էլ ցանկություն է առաջանում հավատալու, որ անգամ միստիկայի կաթիլը չի փչացնում այն։ Գրվածքի հիմքում է հիասքանչ սերը, ընդհարումը եւ այլն։

«Ֆորեսթ Գամփ». Ուինսթոն Գրում

Սա մտավոր հետամնացություն ունեցող մի պատանու պատմություն է՝ ներկայացված հենց պատանու շուրթերից: Հանդիսանում է «ամերիկյան երազանք» միֆի և 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան հասարակության սուր սատիրայի մարմնավորումը: Եվ համարվում է ամենամոտիվացնող գրքերից մեկը:

«Հաց և ապուխտ». Չարլզ Բուկովսկի

«Հաց և ապուխտ»-ը Բուկովսկու ամենախորը վեպն է: Այն գրված է տպավորվող երեխայի տեսանկյունից, ով գործ ունի երկերեսանիությամբ, սնափառությամբ և ինքնասիրահարվածությամբ լի մեծերի աշխարհի հետ:

Էրիխ Մարիա Ռեմարկ. «Փոխադարձ կյանք»

Սա կյանք է, երբ կորցնելու բան արդեն չկա։ Կլերֆը հիվանդանոցից տանում է մահացու հիվանդ Լիլիանին։ Իմանալով, որ նրան ապրելու կարճ ժամանակ է մնացել, նա երազում է իր կյանքի վերջին օրերն անցկացնել անսովոր ու վառ կերպով։ Պատմություն, որը տակնուվրա է անում մարդու ներաշխարհը, սովորեցնում գնահատել կյանքն ու չվախենալ մահից։

Յոհան Խարրիս. «Շոկոլադ»
Քաղցր սիրավեպ՝ համեմված շոկոլադե բույրով։ Կարնավալը մոտեցնում է երկու հիասքանչ անծանոթուհիների։ Նրանք քաղաքում բացում են քաղցրեղենի խանութ եւ քաղաքացիների կյանքը հավետ փոխվում է։ Հիասքանչ գիրք այն մասին, որ յուրաքանչյուր կնոջ մեջ կա մի փոքր կախարդանք եւ կարեւորը կարողանալ այն ճիշտ օգտագործել։

Մարգարիտ Էտվուդ. «Ծառայի պատմությունը»
Մարգարետ Էտվուդը ողջ հմայքով ներկայացնում է դիվային նոր աշխարհը, որտեղ կանայք իրավունք չունեն սեփականության, աշխատանքի, սիրելու, կարդալու եւ գրելու։ Նրանք չեն կարող առավոտյան վազել, կազմակերպել երեկույթներ, նրանց արգելվում է երկրորդ անգամ ամուսնանալ։ Նրանց մնում է միայն ծառայի դեր տանել։ Այս վեպը ոչ մի ընթերցողի անտարբեր չի թողնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել