Երեկ կայացել է եռակողմ քննարկում՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» միջև։ Հանդիպմանը կուսակցությունները ներկայացված են եղել Օսկանյանով ու Զոհրաբյանով (ԲՀԿ), Արմեն Ռուստամյանով եւ Աղվան Վարդանյանով (ՀՅԴ), Ռուբեն Հակոբյանով և Հովսեփ Խուրշուդյանով («Ժառանգություն»)։
Քննարկվել է ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու հարցը, սակայն վերջնական որոշում չի կայացվել։ Հաղորդվում է, որ վերջնական որոշում չի կայացվել, կողմերը հնչեցրել են իրենց կուսակցությունների դիրքորոշումներն այս հարցի շուրջ և պայմանավորվել են այսօր շարունակել քննարկումները։
Հատկանշական է, որ ՀԱԿ-ը չի մասնակցել այս քննարկումներին, ու ըստ «168 ժամ»-ի՝ դա պայմանավորված է «Ժառանգության» չոր դիրքորոշումով, համաձայն որի՝ նրանք չեն ուզում որևէ միավորման մասնակցել, որում այս կամ այն կերպ կլինի ՀԱԿ-ը, և պետք է ասեմ, որ ճիշտ էլ անում են, որովհետև արդեն քաղաքական աքսիոմ է դարձել, որ ինչին մատով դիպչում է ՀԱԿ-ը, փչանում է ու կազմալուծվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել