Image result for партия саакашвилиՎրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հրաժարվել է կուսակցության նախագահի ընտրությունից։ Այդ պաշտոնը թափուր կմնա մինչ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրենիք վերադառնալը՝ հայտնում է BBC-ն։

Նման որոշում է հնչեցվել այսօր կայացած կուսակցական համագումարում, որն անցկացվել է Թբիլիսիի Սպորտի պալատում։ Այժմ Սաակաշվիլին չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը՝ կապված նրա մոտ վրացական քաղաքացիության բացակայության հետ։

«Քանի որ Միխեիլ Սաակաշվիլին հանդիսանում է Իվանիշվիլիի ռեժիմի քաղաքական փախստական, նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից քաղաքական դրդապատճառներով»,-համագումարի ժամանակ բանաձևի տեքստն է ընթերցել կուսակցության անդամ Նուգզար Ցիկլաուրին։

Փաստաթղթում նշվում է, որ Սաակաշիլին երբեք չի հրաժարվել կուսակցության նախագահի պաշտոնից։ Դա է պատճառը, որ որոշվել է նախագահ չընտրել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կարողանա վերադառնալ երկիր և լիարժեքորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել