Image result for syria todayՍիրիայում զինված հակամատության հետևանքով երկրի պետական և մասնավոր սեփականությանը հասցված ուղիղ և անուղղակի վնասը գերազանցել է 38.2 տրիլիոն սիրիական ֆունտը (178 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի տեղակալ Մունզեր Մունզերը նամակում, որն ուղարկվել է ՄԱԿ-ի քարտուղարություն և Անվտանգության խորհուրդ՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Սիրիական իշխանությունների գնահատականներով՝ հակամարտության սկզբից մինչ 2016 թվականի օգոստոսի վերջ մարտական գործողությունները խլել են մոտ 8300 պետական ծառայողի կյանք, ևս 12.5 հազարը վիրավորվել են։ Ընդհանուր առմամբ՝ մասնակի կամ լիովին ոչնչացվել են 25.5 հազար շենքեր և մշակութային ժառանգության 1194 օբյեկտներ, առևանգվել կամ վնասվել են ավելի քան 31 հազար տրանսպորային միջոցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել