Image result for пальмира сегодняԻսլամական պետության զինյալների կողմից Սիրիայի Պալմիրա քաղաքի հինավուրց հուշարձանների քանդումը առաջին հերթին հարված է՝
1. Ռուսաստանին, որովհետև ժամանակին ԻՊ-ից Պալմիրայի ազատագրումը ներկայացվեց որպես մեծ հաղթանակ: Նույնիսկ հռոմեական ամֆիթատրոնում Վալերի Գերգիևի մասնակցությամբ դասական երաժշտություն հնչեց: Իսկ հիմա իսլամականները քանդում են այդ ամֆիթատրոնը:
2. Սիրիական վարչակարգին, որովհետև չկարողացան պահել Պալմիրա քաղաքը և շատ հեշտությամբ զիջեցին այն ԻՊ-ին:
3. Միջազգային հանրությանը, որովհետև ամեն օր չեն քանդվում համաշխարհային մեծ արժեք ներկայացնող հինավուրց հուշարձաններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել