ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ամիսներիին ծառայությունից զորացրված երիտասարդների հետ Դիլիջանում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դիտարկվում է բանակից վերադարձած երիտասարդների կրթությունն ամբողջովին անվճար դարձնելու տարբերակը:
 «Մենք ընդհանրապես դիտարկում ենք այն հանգամանքը, որ բանակից հետո ոչ թե զեղչ կիրառենք, այլ ամբողջովին անվճար դարձնենք»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ռազմական ուսուցման խնդիրներին` ՀՀ Նախագահը հիշեցրել է մի քանի օր առաջ պաշտպանության նախարարի հարցազրույցում արած այն հայտարարությունը, որ ուսումնասիրվում է Դիլիջանում կառուցված Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը ՊՆ-ին փոխանցելու տարբերակը: Նա շեշտել է, որ այդտեղ պետք է տեղակայվի Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանը:
 «Ես կարծում եմ, որ այդ որոշումը շուտով պաշտոնապես կընդունվի»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել