ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Գավառի, Թումանյանի, Ապարանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:
 Վարդենյաց  լեռնանցքում, Թումանյանի տարածաշրջանի և Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է:
Կոտայքի և Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 30-50մ: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել