Tert.am-ը գրում է.
 ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրավոր դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից «Հրապարակ» լրագրող Վահե Մակարյանի հետ կապված միջադեպի քննության համար․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին լրատվամիջոցներով տարածվող  տեղեկատվությունը հաստատեց պատգամավորը:
 Նա անգամ տեղյակ չէր, որ նրա դիմումի մասին տեղեկատվությունը տարածվել է լրատվամիջոցներով: Նշեց, որ գլխավոր դատախազին դիմել է մոտ մեկ շաբաթ առաջ, դեռ պատասխան դատախազությունից չի ստացել, հետո ավելացրեց, որ հետագայում գուցե նամակի բովանդակությունը ինքը հրապարակի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել