Картинки по запросу ՀՀՀՀ արտաքին քաղաքական ինքնորոշման խնդիրը չափազանց բարդ է և պայմանավորված բազմաթիվ արտաքին և ներքին գործոնների ազդեցությամբ: Ներքին գործոնների շարքին կարելի է դասել պետական, սոցիալական, քաղաքական, տնտեսական ինստիտուտների վիճակը, հասարակության հիմնական սոցիալական և քաղաքական դերակատարների երկարաժամկետ հետաքրքրություններն ու կողմնորոշումները:

Արտաքին գործոնների թվում են ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակը, համաշխարհային տնտեսական և քաղաքական կենտրոնների (ԱՄՆ, ԵՄ, ՌԴ (ԵԱՏՄ), Չինաստան) ուժերի հարաբերակցությունն ու դրա փոփոխության դինամիկան, դրանց հետաքրքրությունն ու քաղաքականությունը ՀՀ նկատմամբ, տարածաշրջանային հարաբերությունները, հակամարտությունների կարգավորման գործընթացները:

Տվյալ իրավիճակում ճշգրտման կարիք ունի հայաստանյան հասարակության պատկերացումներում տիրապետող ՌԴ–ՀՀ հարաբերությունների կերպարը:

Որպես «խորամանկ» և հեռանկարային այլընտրանք՝ ՀՀ համար ժամանակ առ ժամանակ մատնանշվում է միջանկյալ դիրքն Արևելքի ու Արևմուտքի միջև:

ՀՀ-ն Արևելքի երկրների հետ այդ մակարդակին համապատասխանող հարաբերությունների ուղղակի, շարունակական և հեռանկարային փորձ չի ունեցել և չունի՝ ո՛չ երկկողմ և ո՛չ էլ բազմակողմ մակարդակով:

ՀՀ-ն՝ որպես հետխորհրդային տրանսֆորմացիայում գտնվող երկիր, բախվելով աննախադեպ մարտահրավերի՝ ստիպված էր լուծումներ որոնել այնպիսի բարդ խնդիրների համար, ինչպիսիք են ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական և աշխարհամշակութային ինքնորոշումն ու ըստ այդմ՝ սեփական ազգային-պետական զարգացման ռազմավարության մշակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել