Картинки по запросу ՀարկայինՏարբեր պետություններում կիրառվում է հարկային տարբեր քաղաքականություն՝ ելնելով նրանց առանձնահատկություններից: Հարկային քաղաքականության իրականացումից էլ բխում է տարբեր պետություններին բնորոշ հարկային ստուգումների կարգը։ Իսկ հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում։

Հարկային քաղաքականության գլխավոր խնդիրն է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև գների կտրուկ բարձրացումը և բնակչության սոցիալական շերտավորման խորացումը կանխելը։ Այս առումով կարևորվում է պետության խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը։ Հարկային քաղաքականության բարելավման տեսանկյունից էական նշանակություն ունի հարկային կարևոր նշանակության ստուգումների կարգի պարզեցումը և մեղմ վարչարարության իրականացումը, որը թույլ կտա տնտեսվարողին խուսափել լրացուցիչ քաշքշուկից: Այս կապակցությամբ վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Պետք է նշել, որ մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել և մեկնաբանել վարչարարություն իրականացնելու հանձնարարականը, և քանի որ առկա են այնպիսի բացասական երևույթներ, ինչպիսիք են իրացման, շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի վարձատրության մեծությունների թերհայտարարագրումը, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարումը, ծախսերի ուռճացումը, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումը, ապա վարչապետն ընդգծել է, որ մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերվի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի: Մեկ այլ հանձնարարականով վարչապետը հանձնարարել է ՊԵԿ-ի պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել