Tert.am-ը գրում է.
 2017 թ. հունվարի 12-ից 18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 19 երկրի 57 թիմ, ընդհանուր` 400 մասնակից: Օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալների:
 Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի թիմը ղեկավարել են Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը և «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:
 «Մատեմատիկա» առարկայից արծաթե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Միքայել Մկրտչյանը, Սերգեյ Ներսիսյանը և Գագիկ Մաղաքյանը, «Ֆիզիկա» առարկայից` «Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Եղիազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել