Image may contain: one or more people, people standing and outdoorԲԱՑ ՆԱՄԱԿ/ՀԱՐՑ/ՊԱՀԱՆՋ ՊՆ-ին

Հարգելի պաշտոնյա,
Այսօր կարդացի, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր՝ Արցախ կատարած այցի ընթացքում այցելել է մարտական դիրքեր (նպատակը ու կատարման ֆորմատը կարևոր չէ)... Ավելի քան վստահ եմ, որ էդ դիրքերում զինվորներին շարք են կանգնացրել, որ ողջունեն քաղաքապետին:
Քանի որ սա առաջին դեպքը չէ, որ նման բան է տեղի ունենում, չֆիքսվենք կոնկրետ քաղաքապետի վրա, քանի որ բացի նրանից՝ ով Արցախ ա մեկնում, իրա համար զինվոր են շարք կանգնեցնում:
Հիմա հարցերս՝

Արդյո՞ք ամեն պաշտոնյայի համար պարտավոր են մեր զինվորները թողնել ծառայությունը, շարք կանգնել, նկարվել՝ հանուն էդ պաշտոնյայի առանձին փիառի:
Արդյո՞ք ՊՆ-ից ու Գերագույն գլխավոր հրամանատարից բացի՝ ուրիշ ոչ ոլորտային պաշտոնյաներ էլ բանակի հետ կապված ունեն իրավունքներ:
Մեղք չե՞ն մեր զինվորները, որ ամեն մեկի համար իրանց կտրում եք ազգապաշտպանության սուրբ գործից:
Կա՞ որևէ օրենք /գրված կամ չգրված/ այս առնչությամբ:
Վստահ չեմ, որ պատասխան կստանամ, բայց հուսամ: Ուզում եմ ասեմ՝ մեր զինվորները մեր պաշտոնյաների անձնական փիառ կամպանիայի «գործիքը» չպիտի դառնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել