Մեքսիկան ԱՄՆ-ին արտահանձնել է հայտնի նարկոբարոն ԳաճաճինArmlur.am-ը գրում է.

Մեքսիկան ԱՄՆ-ին արտահանձնել է հայտնի նարկոբարոն Հոակին Գուսման Լոերին, ով հայտնի է Գաճաճ մականունով: Այս մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳՆ-ն:

Արտահանձնումից առաջ Մեքսիկայի իշխանությունները լայնամասշտաբ օպերացիա են անցկացրել՝ բանտի շենքի շրջակայքում անվտանգությունն ապահովելու համար: 2016թ. հոկտեմբերին Մեքսիկայի դատարանը 5 անգամ մերժել է Գաճաճին ԱՄՆ-ին արտահանձնելու դիմումները: Ամերիկացիները նրան մեղադրում են ծանր հանցանքների իրագործման մեջ, այդ թվում՝ կանխամտածված սպանությունների, զենքի և թրմանյութի վաճառքի, ինչպես նաև փողերի լվացման մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել