Картинки по запросу արմեն մարտիրոսյանԿուսակցությունների ներքին խոհանոցը կրկին բաց է հանրության առաջ: Արդեն օրը մի քանի անգամ ընթերցում ենք այս կամ այն կուսակցության ներքին խնդիրների, բախումների մասին: Վերջին շրջանում հանրությունն անընդհատ կարդում է «Ժառանգության» ներքին բախումների մասին: Բանը նրանում է, որ չեն կարողանում կողմնորոշվել ուր գնալ, ում հետ գնալ, որ մի քանի մանդատ վերցնեն: Մինչ գյուղացի Րաֆֆու տունը կռվի մեջ է, լրահոսում հայտնվում է հերթական գլուխգործոցը։

Մամուլից տեղեկանում ենք, որ երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Փոստանջյանին, սակայն միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո նիստը ավարտվել է։

Եթե հիշում եք, մինչ այս էլ Արմեն Մարտիրոսյանը ապտակել էր Ստյոպա Սաֆարյանին:
Չեմ զարմանա, որ մի օր էլ կարդանք, որ Արմեն Չռփողը գազազած ներխուժել է Երևան Մոլ ու անխնա ապտակել հավաքարարներին Դոսիայի փոխարեն Դոմեստոս ընտրելու համար: Կամ, օրինակ, Չռփող կրտսերը կոտրել է գազանանոցի դարպասներն ու մռնչալով չռփելի տեղի բեգեմոտներին: Ինչու չէ նաև, արյունարբու Արմենը ինքնամոռաց չռփել է ներքևի հարևանի ամուսնուն դեղին փոխկապի փոխարեն կանաչ կապելու համար:

Չեմ հասկանում՝ էս մարդը չռփելու մանիա ունի՞: Արդեն այնպիսի տպավորություն է, կարծես Մարտիրոսյանը հորոսկոպով չռփող է կամ փոքր ժամանակ չռփելու խմբակ է հաճախել: Հարգելի Երևանցիներ, կոչով դիմում եմ բոլորին, փակ պահեք շքամուտքի դռները, իսկ առաջին հարկում բնակվողներին խորհուրդ ենք տալիս քնելուց առաջ երկաթե ամրակներով փակել պատուհանները, քանի որ Արմեն Մարտիրոսյանը այս օրերին հաճախակի դուրս է գալիս զբոսանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել