Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը   Tert.am -ի հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը, թե երեկ կուսակցության վարչության նիստի ժամանակ  փորձել է ապտակել իր վաղեմի կուսակցական ընկերուհի Զարուհի Փոստանջյանին:

-Պարոն Մարտիրոսյան, ճի՞շտ է տեղեկությունը, որ փորձել եք ապտակել Զարուհի Փոստանջյանին:

- Մարդիկ ուզում են «ժառանգության» վրա սև PR անելով` գումար աշխատել, ընտանիք պահել, բայց  բարոյականության չափանիշները , նորմերը թող չանցնեն:

-Բայց չե՞ք փորձել  ապտակել:

-Ուրեմն,  իմ կյանքի ընթացքում չի կարող լինել իգական սեռի ներկայացուցիչ, որն ասի, որ Արմեն Մարտիրոսյանն իրեն մատով կպել է։

-Իսկ նիստը լարվա՞ծ էր անցնում:

-Բացարձակ լարվածություն չի եղել, հունից հանելու խնդիր չի եղել, հակառակը, շատ հանգիստ ես ու Զառան երեկ խոսել ենք:

-Հիմա նիստն այսօր ե՞րբ է շարունակվելու:

-Իսկ ո՞վ ասեց, որ շարունակվելու է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել