Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ երկու օրենսդիր կանանց միջև վեճ է տեղի ունեցել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:
Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից մեկական կին պատգամավոր վիրավորվել են, որոնց պատգարակներով նիստերի դահլիճից հեռացրել են:
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ անկախ պատգամավոր Այլին Նազլիակային թույլ չեն տվել ամբիոնի մոտ ելույթ ունենալ այն բանից հետո, երբ նա ցուցադրաբար իր ձեռքերին ձեռնաշղթաներ է հագցրել:
Գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Շաֆակ Փավեյին, ով եղել է հաշմանդամների համար նախատեսված սայլակի վրա, քանի որ ձեռքը և ոտքը պրոթեզավորված է, տապալել են գետին և երկար ժամանակ թողնել անօգնական վիճակում:
«Նրանք հարձակվեցին մեզ վրա, ես այն տպավորությունն ունեմ, որ կարծես նրանք (իշխող ԱԶԿ-ի պատգամավորները) կորցրել են իրենց միտքը, մտածելու ունակությունը: Այս հարձակումը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում մեզ եթե «բարեփոխման» ենթարկվի սահմանադրությունը», - ասել է Փավեյին:

Image may contain: 2 people, people sitting

Image may contain: one or more people and people sitting

Image may contain: 5 people, people standing

Image may contain: 4 people, people sitting

Image may contain: one or more people, people standing, suit and wedding

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 4 people, people sitting

Image may contain: 5 people, people sitting

Image may contain: 2 people, indoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել