199940_large_b261954f66Araratnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահ  է, որ Ռուսաստանի համար շահեկան կլիներ  լուրջ ընդդիմության առկայությունը, որի ներկայացուցիչը կկարողանար մրցակցություն ներկայացնել  պետության ղեկավար Վլադիմիր  Պուտինին 2018 թ. կայանալիք նախագահի  ընտրություններում: BBC հեռուստաալիքին տված հարցազրույցից, որը կհեռարձակվի հունվարի 21-ին, մի  հատված այսօր  տարածել  է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խոսելով գալիք նախագահական ընտրություններում  ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածության հնարավոր առաջադրման մասին` Պոսկովը հայտարարել  է. «Կարծում եմ` Ռուսաստանի համար շահեկան կլիներ, եթե մենք լուրջ ընդդիմություն ունենայինք լուրջ մոտեցմամբ, փորձառու պրոֆեսիոնալներ և քաղաքական գործիչներ, ովքեր  կկարողանային մրցակցել գործող իշխանության հետ` ի դեմս նախագահ Պուտինի, որին սատարում է բնակչության 90 տոկոսը»:

Ընդ որում, նա նշել  է, որ այս կամ այն թեկնածուի առաջադրումը  կարող է երաշխավորել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ի պատասխան լրագրողի հարցի, թե արդյոք նշանակո՞ւմ են նախագահի մամուլի քարտուղարի  հայտարարությունները անուղղակի  վկայություն այն բանի, որ Վլադիմիր Պուտինն իր  թեկնածությունը կառաջադրի 2018 թվականին, Պեսկովն ասել  է. «Որպես Ռուսատանի Դաշնության քաղաքացի`  ես հուսով եմ, որ նա որոշում կընդունի գնալ նոր ժամկետի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել