Картинки по запросу izbavitsya ot xrapaՇատերն են ծանոթ խռմփոցին և դրա տհաճ հետևանքներին: Հատկապես ծանր է, երբ խռմփացնում է սիրելի մարդը, ում մեղեդային խռմփոցի պատճառով չես կարողանում կարգին քնել: Իմացիր, թե ինչպես օգնել հարազատ մարդուն ազատվել խռմփոցից:

Վերցրեք՝

  • 2 խնձոր (ցանկացած տեսակի)
  • ¼ կիտրոն
  • 2 գազար
  • իմբիր

Այս ամենը բլենդերով խառնեք իրար և խմեք քնելուց 2 ժամ առաջ: Դրանից հետո պետք է բան չուտեք:

Բացի այդ՝ ձեզ պետք կգան նաև այս խորհուրդները՝

1. Քնել կողքի վրա, քանի որ մեջքի վրա քնելը խթանում է խռմփոցը: Երբ մարդը քնած է մեջքի վրա, կոկորդի մկանները թուլանում են, և լեզուն փակում է ըմպանը: Թոքեր ավելի քիչ օդ է լցվում, և բերանի խոռոչում գտնվող օրգանները սկսում են թրթռալ, ուստի առաջանում է խռմփոց:

2. Վերացնել կոկորդի հետ խնդիրները: Հաճախ խռմփոցն առաջանում է ԼՕՌ-օրգանների հետ խնդիրների պատճառով՝ փափուկ քիմքի բորբոքում, քթըմպանի բորբոքում, գայմորիտ և այլն:

3. Աշխատել թողնել ծխելը: Ծխելն առաջացնում է շնչափողի և ըմպանի խրոնիկ բորբոքում: Բացի այդ՝ թուլացնում է մկանների տոնուսը` առաջացնելով խռմփոց:

4. Օգտագործել քթի կաթիլներ քնելուց առաջ: Անոթները լայնացնող կաթիլները կօգնեն նվազեցնել ԼՕՌ-օրգանների այտուցվածությունը և ազատվել խռմփոցից: Նույն կերպ կօգնի ծովի աղով քիթը լվանալը:

5. Ողողել կոկորդը քնելուց առաջ: Դրա համար հարմար են ամենաավանդական ողողումները, որոնք կիրառում են կոկորդի բորբոքման ժամանակ: Օրինակ` սոդայով, երիցուկով, աղով և էվկալիպտով լուծույթները:

6. Քնելուց 6 ժամ առաջ ոգելից խմիչք չօգտագործել: Հաճախ ալկոհոլային խմիչքներն առաջացնում են խռմփոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել