Image resultՄեքսիկական «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Հոակին Գուսմանը, որն առավել հայտնի է «Կարճլիկ» (El Chapo) մականունով, արտահանձնվել է ԱՄՆ-ին։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳՆ-ը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Արտահանձնման սպասելիս հանցագործը գտնվել է ԱՄՆ-ի հետ սահմանակից մեքսիկական Սյուդադա-Խուարես քաղաքի բանտում։

Associated Press գործակալությունը, հղում անելով Թմրանյութերի դեմ պայքարի ԱՄՆ վարչությանը, հայտնում է, որ Գուսմանը մինչ Նյու Յորք նահանգում դատը կպահվի կալանքի տակ։

Նյու Յորք, Արիզոնա, Կալիֆորնիա, Տեխաս, Իլինոյս, Ֆլորիդա և Նյու Հեմփշիր նահանգներում թմրակարտելի պարագլխի դեմ հեռական առաջադրված են առանձնապես խոշոր չափի թմրանյութերի շրջանառության մեղադրանքներ։

Տեխաս և Կալիֆորնիա նահանգներում Մեքսիկայի ամենահայտնի հանցագործներից մեկը մեղադրվում է ծանր հանցագործությունների իրականացման մեջ, այդ թվում կանխամտածված սպանություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել