Մազերի լամինացիան համեմատաբար նոր և մեծ պահանջարկ ունեցող խնամքի միջոցներից է, որը կատարում են վարսահարդարման սրահներում: Լամինացիայից հետո վարսերը մինչև 5 շաբաթ փայլուն ու խնամված տեսք են ունենում:

Սակայն այս արդյունքին կարելի է հասնել նաև տնային պայմաններում:

Դրա համար անհրաժեշտ է դոնդող (ժելատին):

Նախ պետք է մեկ թեյի գդալ դոնդողը խառնել 6-8 գդալ տաք ջրի հետ:

Այնուհետև զանգվածը 1:1 հարաբերակցությամբ խառնել մանկական կամ օրգանական շամպունի հետ, զանգվածը քսել չոր մազերի ողջ երկայնքով, ծածկել պոլիէթիլենե տոպրակով, սրբիչով ու պահել 40 րոպե:

Հետո լվանալ հոսող ջրով:

Երկրորդ գործողությամբ խառնել նախընտրած բալզամի հետ դարձյալ 1:1 հարաբերակցությամբ, կարելի է ավելացնել նաև նուշի կամ ավոկադոյի յուղ:

Խառնուրդը քսել մազերի ողջ երկայնքով` խուսափելով արմատներից, պահել 40 րոպեից մինչև 2 ժամ, լվանալ տաք ջրով: Գործողությունը կրկնել 15-20 օրը մեկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել