Image resultBBC-ի փոխանցմամբ՝ Սենեգալի զորքերը մտել են Գամբիա՝ ապահովելու համար իշխանությունը նախկին նախագահ Յայա Ջամեից երկրի նորընտիր նախագահ Ադամ Բառոուին հանձնելը։

Այդ մասին հայտարարել է Սենեգալի հրամանատարության ներկայացուցիչ Սոլ Աբդու Նդիայեն։ Բառոուն հունվարի 19-ի ցերեկը երդում է տվել Սենեգալի տարածքում՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Դրանից առաջ նա ստացել է ՄԱԿ-ի աջակցությունը, որի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամներն էլ բանաձև են ընդունել Գամբիայում անցկացված նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին։ Դրանում Յայա Ջամեին համառորեն կոչ էր արվել հեռանալ նախագահական պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել