Image result for черный январь1990 թ. հունվարի 20-ին, ըստ ադրբեջանական աղբյուրների, խորհրդային զորքերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեց։ Իսկ իրականում ոչ մի ցույցեր էլ չեն եղել, ուղղակի Ադրբեջանի իշխանությունը, իր խասյաթի համաձայն, առիթ էր ստեղծել խաղաղ բնակչությանը կոտորելու համար, իսկ այդ ամենը ավարտին հասցնելուց հետո անունը դրվել էր քաղաքական ընդիմության ցույցերի ճնշում, թեկուզ բոլորի համար պարզ է, որ ցույցեր ճնշելուց 137 զոհ չեն տալիս:

1993 թ. հունվարի 20-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեցին ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները, և ավարտվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել