2015 թ. Օդեսա քաղաքում Կրկեսի միջազգային փառատոն է անցկացվել: Աշխարհի 15 երկրներից վարպետները մրցել են կրկեսային արվեստում: Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացել է «Կրկեսի հրեշտակները» համարը Միխայիլ Գավրիլյուկի և Եկատերիանա Բակլագովայի կատարմամբ:

Այս համարը պատմում է այն մասին, թե ինչպես է սահմանափակ հնարավորություններով մարդը կարողացել հաջողության հասնել: Սյուժեն հորինված չէ: Միխայիլը ոտքերի անոմալիայով է ծնվել, ծնողները ծննդատանը հրաժարվել են նրանից:

Դեռահաս ժամանակից Միխայիլը չի խղճացել իրեն և սպորտով է զբաղվել: Դեռևս 8-րդ դասարանում նրան նկատել են և առաջարկել հանդես գալ կրկեսում:

Միխայիլը հրաշալիորեն տարբեր ակրոբատիկ համարներ է կատարել, բայց միաժամանակ որոշել է չթողնել ուսումը:

Նա որոշել է բազմակողմանի զարգացած մարդ դառնալ: Նա համակարգչի լրակազմի օպերատոր և էլեկտրամեխանիկ է դառնալու: Մինչ այդ մոդելավորող-փորագրողի մասնագիտություն է ստացել:

Միխայիլը պատմում է, որ մի անգամ կանացի 35 զգեստ է կարել, նույնիսկ ինտերնատում, որտեղ ապրել է, ցուցադրություն է կազմակերպել:

Միխայիլը նաև զբաղվել է պարահանդեսային պարերով, համացանցում ավելի քան 20 պարային բեմադրություն է հրապարակել:

Նաև լուսանկարչության կուրսեր է ավարտել, նույնիսկ Ուկրաինայի սեղանի թենիսի հաշմանդամների հավաքականի անդամ է եղել: Բայց արդյունքում ճակատագիրը նրան նորից կրկես է տարել:

Միխայիլին հրավիրել են ուկրաինական հեռուստաշոուներից մեկին, որտեղ պատրաստվել են նրան մոր հետ հանդիպեցնել:

   

Երիտասարդին դա դուր չի եկել, բայց նա չի ափսոսում, որ մասնակցել է:

Նա հյուրախաղերով եղել է ամբողջ Ուկրաինայում, հիմա պատրաստվում է զարմացնել արևմտյան խիստ հանդիսատեսին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել