Թուրքական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) կուսակցության Գարո Փայլանը դիմել է վարչապետ Բինալի Յըլդըրըմին՝ կապված Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից հայերի, հույների և սուննի մուսուլման չհանդիսացողների մասին պատրաստած զեկույցի հետ։
 2016 թվականի մարտի 4-ին Փայլանը տվյալ հարցով դիմել էր Թուրքիայի տվյալ ժամանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Փայլանի հարցին մասնակի պատասխանել էր արդադարադատության նախարարությունը՝ նշելով, որ չի տիրապետում նման զեկույցի։
 Փայլանը զարմանք էր հայտնել, որ վարչապետական ապարատի փոխարեն իրեն պատասխանում է արդարադատության նախարարությունը և արդեն դիմել է Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմին։
 Փայլանին հետաքրքրել է, թե արդյոք MIT-ը դեռ զբաղված է նման զեկույցներ կազմելով, և երբվանից է սկսվել այդ պրակտիկան, որ հիմնարկների պահանջով է MIT-ն անում այն, անվտանգության մարմիններից բացի, էլ որ հիմնարկներին է ուղարկվում այն, ինչու են փոքրամասնությունների ու ալևիների հանդեպ ցուցաբերում նման հետաքրքրություն և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել