Tert.am-ը գրում է.
 ԱԺ խորհրդարանական ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Լևոն Զուրաբյանը, որը նշանակվել է շտաբի պետ:
 Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ինքը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
 Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նիստը, որի ընթացքում կազմավորվել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը։ Եվ նիստի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի ընտրությունների հետ առնչվող և ընթացիկ այլ հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել