Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Սենոր Հասրաթյանը Tert.am- հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը, որ ԼՂՀ ՊՆ-ում կա ներքին հրաման՝ ապրիլյան պատերազմի մասին տվյալները չնշել զորացրվողների փաստաթղթերում։
 «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Չկա նման բան: Նմանատիպ ապատեղեկատվություն տարածելով՝ լրատվամիջոցները միայն Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում: Չի կարելի…»,-ասաց նա։
 Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներքին հրաման է արձակել՝ զորացրվողների փաստաթղթերում ապրիլյան պատերազմի վերաբերյալ գրառում չանելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չդնելու, ոչ մի փաստաթուղթ չտրամադրելու մասին։ Խնդիրը խոչընդոտում է քառօրյա պատերազմի մասնակից ուսանողներին օգտվել ընձեռված զեղչից։
 Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից բոլոր ուսանողները` անկախ առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձի 50 տոկոս և ավելի զեղչից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել