Բաղադրությունը`
  • Կարտոֆիլ – 500 գրամ
  • Գազար – 250 գրամ
  • Ձու – 5 հատ
  • Ծովախեցգետնի ձողիկներ – 200 գրամ
  • Մայոնեզ – 200-220 գրամ

Պատրաստման եղանակը`

Կարտոֆիլը, գազարը եփել և քերիչով անցկացնել:

Ձուն խաշել, առանձնացնել սպիտակուցը դեղնուցից և սպիտակուցը քերիչով անցկացնել:

Ծովախեցգետնի ձողիկները կտրատել:

Ափսեի մեջ առաջին շերտ լցնել կարտոֆիլի մի մասը, ապա մայոնեզ ու աղ, երկրորդ շերտ ծովախեցգետնի ձողիկներ, ապա ձվի սպիտակուցը վրա լցնել, այնուհետև մայոնեզ` վանդակաձև:

Չորրորդ շերտ` լցնել կարտոֆիլի մնացած մասը, կրկին մայոնեզ` վանդակաձև:

Աղցանն ամբողջությամբ պատել քերած գազարով:

Ստացված զանգվածի վրա ձվի քերած դեղնուցը լցնել:

Սառնարանում թողնել 1 ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել