Արքայանարնջի օգտակարությունն օրգանիզմի համար

Картинки по запросу

1. Նպաստում է քաշի արագ նվազմանը

польза хурмы для организма

Աշխարհի դիտետոլոգները նշում են, որ արքայանարինջը բավական արդյունավետ մթերք է, որը նպաստում է քաշի արագ նվազմանը: Թեև արքայանարինջը բավական քաղցր է, ցածր կալորիականություն ունի:

Ներկայումս ամենօյա սննդակարգում արքայանարինջի ներառումով դիետաները մեծ տարածում ունեն, քանի որ այս միրգը կարող է կարճ ժամանակում հալեցնել օրգանիզմը: Բնականաբար, այդպիսի դիետա պահելիս պետք է ճիշտ սնվել և առողջ կենսակերպ վարել:

2. Լավացնում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը

польза хурмы для организма

Բժիշկները խորհուրդ են տալիս այս միրգն օգտագործել մարսողության խանգարման և ստամոքսի տարբեր հիվանդությունների դեպքում: Արքայանարնջով արգանակով կարելի է բուժել նույնիսկ քրոնիկական փորլուծությունը:

Ըմպելիքի պատրաստման համար պետք է 6 հասած պտղի վրա 3 բաժակ եռացած ջուր լցնել: Հետո թողեք արգանակը թրմվի 20 րոպե: Վերջում քամեք: Պետք է օգտագործել 500-ական գրամ թուրմ մեն 4 ժամը մեկ:

3. Ամրացնում է սրտանոթային համակարգը

польза хурмы для организма

Արքայանարինջը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, նաև գլյուկոզա և ֆրուկտոզա: Դա շատ դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Բժիշկները խորհուրդ են տալիս արքայանարինջ օգտագործել հիպերտոնիայով տառապող մարդկանց:

4. Դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա

Արքայանարինջը տոնուս հաղորդող հատկություն ունի: Այն օգտակար է քնի խանգարումներ ունեցող մարդկանց համար: Բարձրացնում է իմունիտետը, ինչի շնորհիվ ավելանում է տարատեսակ սթրեսների և վարակների դեմ պայքարելու օրգանիզմի ունակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել