Картинки по запросу Դեր ԶորԱրդեն մի քանի օր է Դեր Զորում բախումներ են ընթանում քաղաքի ռազմաբազան և օդանավակայանը պաշտպանող սիրիական կառավարական ուժերի և Իսլամական պետության զինյալների միջև:

Վերջին երկու օրը իսլամականների առաջխաղացումը նկատելի է, սակայն շատ դանդաղ:

Երեկ ԻՊ-ի կողմից տարածված տեսանյութում նկատելի էր, որ իսլամականներին հաջողվել է գրավել մեկ դաշտային հոսպիտալ և մեկ-երկու բարձունք:

Խոսվում է այն մասին, որ Դեր Զորի հարձակմանը ԻՊ-ի կողմից մասնակցում են ռազմական հատուկ պատրաստություն անցած ուժեր, որոնք բերվել են Իրաքի և Սիրիայի տարբեր հատվածներից: ԻՊ-ը շարունակում է կուտակել մեծ ուժեր այս հատվածում: Խնդիր է դրված ամեն գնով վերցել կառավարական ուժերի կողմից վերահսկվող Դեր Զորի հատվածը:

Ինչ վերաբերում է սիրիական բանակին, ապա իր առջև դրված է բավական բարդ խնդիր՝ ունեցած ռեսուրսներով կարողանալ դիմակայել բոլոր կողմերից պաշարած իսլամականներին: Տեղեկություն է տարածվել, որ երեկ գիշերը Դեր Զորում պաշարման օղակում հայտնված զինվորականներին ուղղաթիռով հասել է 17-րդ պահեստային դիվիզիայի հրամանատար, գեներալ Մուհամմադ Խադուրը, ով պետք է փորձի իրականացնել Դեր Զորի պաշտպանությունը:

Այս պահին բախումները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել