Картинки по запросу սուրբ գիրքԱրդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և պարկեշտությամբ, որովհետև ա՛յդ է բարին և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը: Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:1-6)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել