Երևանում կայացել է ՀՀ֊ԵՄ բանակցությունների ութերորդ փուլըBarometer.am-ը գրում է.

Հունվարի 18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել են համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաև ընդհանուր, ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվել է փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։

Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ են փոխանակել նաև ոլորտային ու առևտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների մասին և հստակեցրել Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել