Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տրված հանձնարարականների ամփոփումը:


«Սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը Կառավարության նիստերին հնչել են  տարբեր հանձնարարականներ, այս ընթացքում մշակվել է 101 իրավական ակտ, որից արդեն 51-ն ընդունվել է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա կարճ անդրադարձավ կարևոր և հանրային հնչեղություն ունեցող որոշումներին և առաջին խմբում նշեց պետական կառավարման համակարգի արդիականացումը.

«Կարևոր կետերից մեկը լիազորությունների ապակենտրոնացումն է: Կան նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ Կառավարությունը  որոշումներ չի ընդունելու: Դրա վառ օրինակը վերջերս  ընդունված այն կարգավորումն է, որ բացի պահուստային ֆոնդի միջոցով  իրականացող վերաբաշխումները, մյուս բոլոր վերաբաշխումները կիրականացվեն հենց լիազոր մարմնի կողմից և այլև անհրաժեշտ չի լինի Կառավարության կողմից որոշման ընդունումը: Նմանատիպ փոփոխություններ տեղի են ունեցել նաև վարձակալական ՊՈԱԿ-ների վերաբերյալ և այլն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել