«Ճշմարիտ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ». Հրանտ Դինքի մահից տասը տարի անց (տեսանյութ)Armlur.am-ը գրում է.

«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի կյանքը, գործը և նահատակությունը կարծես 20-րդ դարում մեր ժողովրդի ապրած մեծագույն ողբերգության մանրակերտը լինի:

Դինքի և հարազատ ժողովրդի կյանքը ճակատագրով միաձուլվեցին, նրա կորստի ցավն ավելի ցայտուն է դարձնում այն հսկայական ազդեցությունը, որ թողեց և՛ թուրք հասարակության բարոյական ինքնագիտակցության, և՛ միջազգային հանրության վրա:

Հրանտ նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել