Քաղաքական շատ կազմակերպություններ կկնքեն իրենց մահկանացունՄի անգամ, բանտից դուրս գալով, Փարաջանովն իր սեփական ճոխ թաղումն է կազմակերպել՝ հոգեհանգստով, իր մասին ճառերով, սգո երթով, հոգեհացով, որին մասնակցել են բոլոր բարեկամներն ու չարակամները, որոնց միմյանցից չէր տարբերում նա:
Դիակառքին ամրացված էր նրա դիմանկարը՝ սգո շրջանակով: Ինքը քայլում էր կողքից՝ ձեռքերը կրծքին վշտալի խաչած: Բայց դե, իհարկե, Փարաջանովի արարքն այլ նշանակություն ուներ…
Հիմա՝ այս ընտրություններին ընդառաջ, քաղաքական շատ կազմակերպություններ ու բազմակողմանի օգտագործման գործիչներ ուզեն, թե չուզեն կամ ակամա իրենց մահկանացուն կկնքեն: Նրանցից շատերն արդեն վաղուց սպառել են իրենց հանդեպ հասարակության վստահությունը և հանգիստ արդեն կարող են հետևել Սերգեյ Փարաջանովի օրինակին՝ զուգակցելով նախընտրական ատրիբուտներով՝ զանազան ֆանտաստիկ խոստումներով, բուկլետներով, ծրագրերով, նկարներով, հանդիպումներով, պաչպռոշտիներով… Դա նրանց քաղաքական վախճանի յուրահատուկ փորձը կլինի… Գործընթացը կարծես արդեն սկսվել է, ու թեկնածուներ կան արդեն…
Դե իսկ մենք՝ «հանգուցյալների» մասին կասենք կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, ինչպես սովորաբար ընդունված է: Կամ նրանք գուցե լավին արժանի՞ չեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել