Картинки по запросу ադրբեջանԱդրբեջանի արտահանման ոլորտում գրանցած ցուցանիշները ներմուծման համեմատ զգալիորեն նվազել են: 2016-ին Ադրբեջանի արտաքին առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 17 մլրդ 675 մլն 727,26 հազար դոլար, ինչը մաքսային պետական կոմիտեի ամփոփած տվյալների համաձայն` 2015-ի համեմատ 19,46 տոկոսով պակաս է եղել:

Ադրբեջանական նավթի գնանկումը, նավթի արդյունահանման ծավալների նվազումը հուժկու հարված են հասցրել հիմնականում էներգակիրների արտահանումից ստացված եկամուտներից սնվող Ադրբեջանի տնտեսությանը:

Նավթային ոլորտում գրանցված անկումներով պայմանավորված՝ շարունակաբար արժեզրկվում է այդ երկրի ազգային արժույթը՝ մանաթը, ինչը հարվածում է երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: Սպասվում է, որ մանաթի արժեզրկումը շարունակվելու է նաև այս տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել