«Արդեն երկրորդ տարին է, ինչ կառավարությունը Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող որևէ դրույթ չի ներառում իր գործունեության շրջանակները ուրվագծող փաստաթղթերում։

Այլ կերպ ասած, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիրը կատարյալ մոռացության է մատնվել։ Այնինչ դրա իբր շինարարության մեկնարկը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ  տրվել է դեռ 2012 թ.  նոյեմբերին։ ՀԷԿ-ի շինարարությունը պետք է տևեր 5 տարի և ավարտվեր այս տարի։ Անհրաժեշտ ներդրումները՝ մոտ 325 միլիոն դոլար, պետք է աներ իրանական կողմը։ Տարեկան այդ ՀԷԿ-ը պետք է արտադրեր մոտ 800 միլիոն կվտ ժամ էլէներգիա, որը մեր ընդհանուր տարեկան էներգաարտադրության  10 տոկոսից ավելին է։ Շահագործման հանձնվելուց հետո, ըստ ծրագրի, ՀԷԿ-ը պետք է 15 տարի շարունակ էլէներգիան արտահաներ Իրան, իսկ դրանից հետո այն պետք է անհատույց փոխանցվեր Հայաստանի Հանրապետությանը։ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության հարցը չի քննարկվել անգամ ԻԻՀ նախագահ   Հասան   Ռոհանիի՝   անցած   տարվա դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց 2017 թվականի գործունեության ծրագիրը, որում նույնիսկ ակնարկ չկա այս ծրագրի մասին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել