Image result for paul mccartneyՀայտնի բրիտանացի երաժիշտ, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին ԱՄՆ-ում դատական հայց է ներկայացրել Sony ընկերության երաժշտական ստորաբաժանման դեմ՝ հայտարարելով, որ մտադիր է պահանջել մի շարք ստեղծագործությունների հեղինակային իրավունքների վերադարձ, որոնք նա գրել է «լիվերպուլյան քառյակի» մյուս նախկին անդամ Ջոն Լենոնի հետ։ Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը։

Նրա հաղորդմամբ՝ խոսքը ստեղծագործությունների մասին է, որոնք գրվել են 1962-72 թթ., ներառյալ Across the Universe և I Want to Hold Your Hand հիթերը, որոնց նկատմամբ իրավունքները1985 թվականին ձեռք էր բերել Մայքլ Ջեքսոնը։ Նրա մահից հետո երգչի ժառանգորդները վաճառել են այն Sony/ATV Music Publishing-ին։

Մաքքարթին մտադիր է հեղինակային իրավունքների վերականգնման հասնել՝ համապատասխան ամերիկյան օրենսդրության, որը նման ընթացակարգ թույատրում է իրավունքների վերջին վաճառքից հետո որոշակի ժամանակահատված անցնելուց հետո։

Առաջին ստեղծագործությունը, որի նկատմամբ իրավունքների վերադարձի մասին կարող է երաժիշտը հայտարարել արդեն 2018 թվականի հոկտեմբերին, Love Me Do-ն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել