Tert.am-ը գրում է․

Սպիտակ տանը մեկնարկել է Բարաք Օբամայի վերջին մամուլի ասուլիսը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Ասուլիսի սկզբում նա շնորհակալություն է հայտնել Սպիտակ տանն աշխատած բոլոր լրագրողներին, ապա անդրադարձել է Ջորջ Բուշ ավագի հոսպիտալացման մասին լուրին` նշելով, որ զրուցել է նրա ընտանիքի անդամների հետ:

«Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, կարծում եմ, պետք է առաջնորդվել նախևառաջ ԱՄՆ-ի ազգային շահերը, ինչպես նաև համատեղ կառուցողական աշխատանքը հաշվի առնելով: Կարծում եմ Դոնալդ Թրամփը կշարունակի նույն կերպ աշխատել կամ առավել կառուցողական հարաբերություններ կառուցել ռուսական կողմի հետ», - ընդգծել է Օբաման` անդրադառնալով ՌԴ-ի հետ ներկայիս և հետագա հնարավոր հարաբերություններին:

Պատասխանելով միջուկային զինանոցի կրճատման պարագայում Թրամփի կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հավանական վերացման հարցին` Օբաման հիշեցրել է, որ պատժամիջոցները սահմանվել են ոչ թե միջուկային խնդրի պատճառով, այլ Ուկրաինայի: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, քանի որ ՌԴ-ն փորձել է խախտել անկախ երկրի` Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և շարունակում է միջամտել երկրի ներքին գործերին և աջակցել անջատողական ռազմական ուժերին», - շեշտել է ԱՄՆ ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել