Tert.am-ը գրում է.
 ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ շարունակ իր մարմնով ծածկելով նրան, երբ վերջինս սայթաքել էր սառույցի վրա և վնասել պարանոցը:
 Ինչպես հայտնում է Oddity central-ը, միջադեպը տեղի է ունեցել Ամանորի նախաշեմին, երբ Միչիգան նահանգի 64-ամյա բնակիչը, ում անունը Բոբ է, առավոտյան տան թեթև հագուստով ու հողաթափերով բակ էր դուրս եկել բուխարու համար փայտ բերելու:
 Մի քանի մետր անցնելուց հետո նա սայթաքել է և անշարժ ընկել գետնին: Նրա օգնության կանչին արձագանքել է միայն իր 5-ամյա շունը, քանի որ մոտակա հարևաններից ոչ մեկը տանի չի եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել