Tert.am-ը գրում է.
ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը դեռ վերջնական պատրաստ չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ համապատասխան ժամկետներում կներկայացնեն այն: Պատգամավորն ասաց, որ համամասնական ցուցակի եռյակը շատ չի տարբերվի իրենց նախորդ ցուցակներից: Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունն այսօր «մոդա թելադրող» քաղաքական ուժ է, ոչ թե մոդայիկ, ինչպիսին են այն ուժերը, ովքեր փորձում են դաշինքներ կազմել:

- Քաղաքական ուժերն այսօր զբաղված են նախընտրական ցուցակների կազմմամբ: 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ՀՅԴ նախընտրական ցուցակները ե՞րբ պատրաստ կլինե՞ն:

- Ցուցակները դեռ վերջնական պատրաստ չեն: Համապատասխան ժամկետներում այն կներկայացնենք: Մեր ընտրատարածքային շտաբներն այսօր ինտենսիվ աշխատում են ռեյտինգային ցուցակների ցանկի ձևավորման վրա: Ճիշտ ժամկետներում մեր բոլոր փաստաթղթերը, կուսակցության համամասնական ու ռեյտինգային ցուցակները պատրաստ կլինեն:

- Մամուլը գրեց այն մասին, որ ՀՅԴ-ն օգնություն է խնդրել ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակներում «մարդկանց ընդգրկելու» համար: Այդպե՞ս է:

- Ուշադրություն մի դարձրեք նման լուրերին, շան տեղ մի դրեք: ՀՅԴ-ի մարդկային ռեսուրսները լի ու լի բավարարում են: ՀՅԴ-ն այսօր այն կազմակերպված ուժն է, որը հանրապետության բոլոր տարածքներում ունի իր կառույցները, քաղաքական մեծ թիմը: Մենք ընտրությունների ենք գնալու ոչ միայն ՀՅԴ-ական կուսակցականներով, այլև մեր արժեքները կիսող համակիրներով: Մեր ռեսուրսները լի ու լի բավարար են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել