Tert.am-ը գրում է.
 Արարատի մարզում երեկ վթարված մեքենայի 6 ուղևորները՝ բացառությամբ 1-ի,  տեղափոխվել են Երևան, այդ թվում` 2 տարեկան երեխան:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արարատի հիվանդանոցից:
 Հիշեցնենք, որ հունվարի 18-ին ժամը 02.11-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով Վ. Մ.-ը, Ռ. Գ.-ը, ուղևորներ՝ 2013 թ. ծնված Ռ. Ն.-ը, 1965 թ. ծնված Գ. Մ.-ը, 1999 թ. ծնված Ա. Լ.-ը և 2013 թ. ծնված Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով փրկարարների և շտապօգնության աշխատակիցների ուժերով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել