Եգիպտոսի իշխանությունները ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մուհամեդ Աբուտրիկային ներառել է ահաբեկիչների ցուցակում՝ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ ենթադրյալ կապի համար։ Այս մասին հաղորդում է BBC New-ը՝ վկայակոչելով ֆուտբոլիստի փաստաբանին։
 Փաստաբանի խոսքով՝ ֆուտբոլիստին պաշտոնապես չեն տեղեկացրել իր դեմ առաջադրված մեղադրանքների մասին, մարզիկը կբողոքարկի վճիռը։
 Աբուտրիկան Աֆրիկյան ժողովուրդների գավաթի երկակի հաղթող է։ 2007 և 2008 թվականներին ճանաչվել է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստը՝ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից (IFFHS)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել