Картинки по запросу Անասնապահական մթերք

Գեղարքունիքը կարևոր դեր է զբաղեցնում գյուղատնտեսական ոլորտում: Այն առաջատար է հողերի օգտագործման մակարդակով:

2016 թվականին 2015 թվականի համեմատ այդ մարզում արձանագրվել է 1-ից 2 տոկոս աճ անասնապահական մթերքների՝ մսի, կաթի, բրդի, մեղրի արտադրության ուղղությամբ։

Նախորդ տարի գործադիր մարմինը մարզին հատկացրել էր
928 հազար 300 լիտր սուբսիդավորված դիզելային վառելիք, 5463.1 տոննա ազոտական, 61.9 տոննա ֆոսֆորական և 76.5 տոննա կալիումական պարարտանյութեր:

2016 թվականին մարզում արտադրվել է ավելի քան 107,1 հազար տոննա հացահատիկ, 324,5 հազար տոննա կարտոֆիլ, 63.4 հազար տոննա բանջարեղեն, 20 հազար տոննա պտուղ, ինչպես նաև կուտակվել է 360,3 հազար տոննա անասնակեր:

Մարզում կատարված աշխատանքների ու ստացված արդյունքների մասին կարելի է երկար խոսել: Գեղարքունիքը հերթական տարին գրանցում է բավականին լավ արդյունքներ, ինչը պետք է լրացուցիչ խթան հանդիսանա գալիք տարիների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել