Tert.am-ը գրում է.
 ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում Ավստրիայի հիմնական խնդիրներից մեկը լինելու է հակամարտությունների կարգավորմանը նպաստելը: Այդ մասին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը: Նա նշել է, որ մեծ ուշադրություն է հատկացվելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը:
 «Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում ընտրել է 3 հիմնական ուղղություն: Առաջինը՝ նախևառաջ նպաստելն է հակամարտությունների լիցքաթափմանը, բնականաբար մեծ ուշադրություն է հատկացվելու Ուկրաինային, երկրորդը՝ վստահության վերականգնման հարցն է: Մենք կորցրել ենք միմյանց նկատմամբ վստահությունը ԵԱՀԿ շրջանակներում: Երրորդը՝ պայքարն է ծայրահեղականության և ահաբեկչության դեմ»,- ասել է Ավստրիայի արտգործնախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել