Картинки по запросу բենզալցակայանԱռաջիկա օրերին ԱԻՆ-ի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը հետազոտություններ եւ ուսումնասիրություններ կիրականացնի Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի այն 100 բենզալցակայանում, որոնք կարգադրագրեր էին ստացել:

Նշենք, որ դեռեւս նախորդ տարում նախարար Երիցյանի հանձնարարականով մեկնարկած հետազոտությունների արդյունքում կազմվել էին արձանագրություններ, որոնք վերաբերում էին հրդեհային անվտանգության կանոնները չկատարելուն կամ խախտելուն: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել էր 3 բենզալցակայանի շահագործում: Խախտումներ թույլ տված օբյեկտները ստացել էին կարգադրագրեր, որտեղ կոնկրետ նշված էին թերությունները: Նման օբյեկտներին տրվել էր վերջնաժամկետ՝ բացթողումները վերացնելու համար:

Ի դեպ՝ ի պատասխան ԱԻՆ տված կարգադրագրերի՝ արդեն որոշ տնտեսվարող սուբյեկտներ գրություն են ներկայացրել նախարարություն՝ արձանագրված թերությունները վերացնելու կապացությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել